Հալանդը շարունակում է ճախրել. Ման. Սիթին ջախջախեց Սևիլիային🎥
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում` «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, մրցեց «Սևիլիայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից կրկին փայլեց Էրլինգ Հալանդը, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլ Ֆոդենն ու Ռուբեն Դիաշը։
Նշենք, որ Հալանդը «Սիթիի» շարքերը համալրելուց հետո անցկացրած 8 խաղում դարձել է արդեն 12 գոլի հեղինակ։
Նշենք, այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բորուսիա Դորտմունդ» 3:0 «Կոպենհագեն»
# Էրլինգ Հալանդ, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Սևիլիա, Ֆիլ Ֆոդեն