Գործարքը կայացած է. Մանուել Ականջին տեղափոխվում է Ման. Սիթի
«Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները» «իշամեղուներին» վճարելու են 17 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
Նշվում է, որ շվեյցարացի պաշտպանը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն առաջիկա ժամերին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ բուժզննում կանցնի «Սիթիի» համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հավելենք, որ Մանուել Ականջին «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից` անցկացրած 158 խաղում դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանուել Ականջի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո