Բարսեղյանը 90+1-րդ րոպեին հերոսացավ` հաղթանակ պարգևելով Սլովանին🎥
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 7-րդ տուրում «Սլովան Բրատիսլավան» հյուրընկալվելիս մրցեց «Ռուժոմբերոկի» դեմ։
Հյուրերի համար բավական ծանր հանդիպում ստացվեց, ովքեր միայն 90+1-րդ րոպեին կարողացան հաղթանակ կորզել։
«Սլովանի» կազմից հերոսացավ Տիգրան Բարսեղյանը, ով գլխի դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց մայրաքաղաքային ակումբին։
Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը Ֆորտունա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հացթանակից հետո «Սլովանը» վաստակեց 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Ռուժեմբերոկը», 10 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռուժոմբերոկ, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան, Ֆորտունա լիգա