Չեմպիոնների լիգա. ձևավորվեցին խմբային փուլի վիճակահանության զամբյուղները
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները և ձևավորվեցին վիճակահանության զամբյուղները։
Վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բավարիա», «Այնտրախտ» (երկուսն էլ` Գերմանիա)
Երկրորդ զամբյուղ – «Լիվերպուլ», «Չելսի», «Տոտենհեմ» (բոլորը` Անգլիա), «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա» (բոլորը` Իսպանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա)
Երրորդ զամբյուղ – «Ինտեր», «Նապոլի» (երկուսն էլ` Իտալիա), «Բենֆիկա», «Սպորտինգ Լիսաբոն» (երկուսն էլ` Պորտուգալիա), «Բորուսիա Դորտմունդ», «Բայեր» (երկուսն էլ` Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)
Չորրորդ զամբյուղ – «Ռեյնջերս», «Սելթիկ» (երկուսն էլ` Շոտլանդիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա այսօր` օգոստոսի 25-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա