Ադեբայոր. «Ռոնալդուն հանդիպումների ժամանակ ցույց է տալիս մարզումների ընթացքում արածի 3-5%-ը»
«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» ու «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն եղել է իր լավագույն խաղընկերը.
«Լավագույն խաղընկերս Կրիշտիանու Ռոնալդուն է եղել։ Դուք նրան միայն հանդիպումների ժամանակ եք տեսնում, իսկ ես բախտ եմ ունեցել տեսնել նրան նաև ամենօրյա մարզումների ժամանակ։ Նա աներևակայելի է։
Ես այսպես կբնութագրեմ նրան. Ռոնալդուն հանդիպումների ժամանակ ցույց է տալիս մարզումների ընթացքում արածի 3-5%-ը։
Կարելի է ասել, որ մարզումների ժամանակ նա մեզ ծաղրում էր։ Դա նման էր կարծես ես խաղամ աղջկաս դեմ, և ես չեմ չափազանցնում։ Այդ ամենը, իրոք, այդպես էր։
Երկկողմանի խաղում պարտվելով ցանկացած հաշվով` նա կարող էր անմիջապես միացնել շարժիչները և 2 րոպեում խփել 7 գոլ։ Նա անհավանական է»,- նշել է 38-ամյա հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է «МАТЧ ТВ»-ի յութուբյան ալիքը։
Նշենք, որ Ադեբայորը Ռոնալդուի հետ հանդես է եկել «Ռեալ Մադրիդում» վարձավճարով անցկացրած ժամանակահատվածում, որի կազմում հանդես է եկել 2010/11 մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Հավելենք, որ տոգոլեզցի հարձակվողն «արքայական» ակումբի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմանուել Ադեբայոր, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ