Գործարքը կայացած է. Վիտինիան տեղափոխվում է ՊՍԺ
«Պորտուի» կիսապաշտպան Վիտինիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։
Այժմ «Պարի Սեն-Ժերմենն» ու «Պորտուն» հավաքում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի ավարտին հասցնեն գործարքը։
Սպասվում է, որ գործարքի դիմաց փարիզյան ակումբը «վիշապներին» կվճարի 40 մլն եվրո։
Առաջիկա օրերին երիտասարդ ֆուտբոլիստը կմեկնի Փարիզ, բուժզննում կանցնի ՊՍԺ-ի համար, ինչից հետո կստորագրի նախապես համաձայնեցված 5 տարվա պայմանագիրը։
Նշվում է, Վիտինիայի` ՊՍԺ տեղափոխության հարցում մեծապես խթանել է փարիզյան ակումբի նորանշանակ սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշի գործոնը, ում հետ էլ ցանկացել է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Վիտինիան «Պորտուի» սան է, որի կազմում անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիշ Կամպուշ, Պորտու, ՊՍԺ, Վիտինիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո