Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը փոքր ոսկե և արծաթե մեդալ նվաճեցին պոկում վարժությունում
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` հունիսի 3-ին, պայքարի մեջ են մտել մինչև 96 կգ քաշային կարգի ծանրորդները, որի շրջանակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ` ի դեմս Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանի։
Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում առավելագույնը պահեց 171-կիլոգրամանոց ծանրաձողն ու նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Ինչ վերաբերում է Արա Աղանյանին, ապա 22-ամյա ծանրորդն իրեն ենթարկեց 170 կգ-ն` դառնալով փոքր արծաթե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ