Լեոնարդո Սպինացոլան գրեթե մեկ տարի անց պաշտոնական հանդիպման մասնակցեց
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»։
«Գայլերի» կազմից հանդիպմանը մասնակեց նաև եզրային պաշտպան Լեոնարդո Սպինացոլան` փոխարինման դուրս գալով 90-րդ րոպեին։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 29-ամյա պաշտպանը 311 օր անց կրկին պաշտոնական հանդիպման մասնակցեց։
Սպինացոլան վերջին անգամ դաշտ էր դուրս եկել 2021 թ. հուլիսի 2-ին` Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի շրջանակում կայացած Բելգիա 1:2 Իտալիա հանդիպման ժամանակ, որի ընթացքում աքիլլեսյան գարշապարի ծանր վնասվածք ստացավ։
Սպասվում էր, որ իտալացի ֆուտբոլիստը շարք կվերադառնա 2022 թ. տարեսկզբին, սակայն նրա ապաքինումը սպասվածքից դանդաղ ընթացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, իտալիայի հավաքական, Լեոնարդո Սպինացոլա, Ռոմա, Ֆիորենտինա