ՊՍՎ-ն համառ պայքարում հաղթեց Այաքսին` դառնալով Հոլանդիայի գավաթակիր🎥

ՊՍՎ-ն համառ պայքարում հաղթեց Այաքսին` դառնալով Հոլանդիայի գավաթակիր🎥

17/04/2022 - 22:28

Հոլանդիայի գավաթի եզրափակիչի շրջանակում ՊՍՎ-ն Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում Էյնդհովենը ներկայացնող ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Այաքսի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց ամստերդամցիների կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը, իսկ ՊՍՎ-ի կազմից 48-րդ ու 50-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Էրիկ Գուտիերեսն ոը Կոդի Գապկոն։

Այսպիսով, ՊՍՎ-ն պատմության մեջ հոբելյանական` 10-րդ անգամ դարձավ Հոլանդիայի գավաթակիր։

Հավելենք, որ «կարմրասպիտակները» վերջին անգամ Հոլանդիանի գավաթին տիրացել էին 2012 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023