Լիվերպուլը խնդրել է հետաձգել Նյուքասլի դեմ կայանալիք հանդիպումը

Լիվերպուլը խնդրել է հետաձգել Նյուքասլի դեմ կայանալիք հանդիպումը

15/04/2022 - 14:58

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Լիվերպուլը» դիմել է Պրեմիեր լիգայի ղեկավարությանը` խնդրելով հետաձգել 35-րդ տուրի «Նյուքասլի» դեմ արտագնա հանդիպումը։

Բանն այն է, որ հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին` տեղի ժամանակով կեսօրին` 12:30-ից սկսած ու այն հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Վիլյառեալի» դեմ կայանալիք երկու դիմակայությունների արանքում։

«Վիլյառեալի» դեմ առաջին հանդիպումից հետո «Նյուքասլի» դեմ խաղին պատրաստվելու համար մերսիսայդյան ակումբն ունենալու է ընդամենը 64.5 ժամ, ինչն էլ առաջացրել է «Լիվերպուլի» մարզչական շտաբի դժգոհությունը։

Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին, իսկ պատասխան խաղը` մայիսի 3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023