Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
«Անորտոսիսի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարբաձումյանը չի միանալու Հայաստանի հավաքականին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Համբարձումյանը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։
Հայաստանի հավաքականի հայտացուցակում 31-ամյա ֆուտբոլիստին կփոխարինի «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի, իսկ մարտի 29-ին Օսլոյում` Նորվեգիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անորտոսիս, ընկերական-հանդիպումներ, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Հայաստան-Չեռնոգորիա, Հայաստանի հավաքական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, ՀՖՖ, Նոա, Նորվեգիա-Հայաստան