Սամուել Էտո’Օ-ն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
Հանրահայտ կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Վերջին ակումբը, որտեղ հանդես էր գալիս 38-ամյա հարձակվողը, «Քաթարն» էր:
Իր կարիերայում Էտո’Օ-ն հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ «Ռեալը», «Մալյորկան», «Բարսելոնան»,«Ինտերը», «Անժին», «Չելսին»:
Նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 3 անգամ՝ Իսպանիայի առաջնությունը և 1 անգամ՝ Իտալիայի առաջնությունը:
Էտո’Օ-ն 1996-2014 թվականներին հանդես է եկել Կամերունի հավաքականի կազմում: Վերջինս հավաքականի կազմում անցկացրել է 118 հանդիպում և խփել 56 գոլ՝ այդպիսով դառնալով ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն:
Կամերունի հավաքականի կազմում 38-ամյա հարձակվողը 2 անգամ հաղթել է Աֆրիկայի գավաթը և 4 անգամ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Սա վերջն էր: Առջևում նոր մարտահրավեր է: Շատ շնորհակալ եմ բոլորիցդ:»,- գրել է Էտո’Օ-ն Instagram-ում:
# Սամուել-Էտո՛Օ