Ռեալը պայամանագիր է համաձայնեցրել Մոնակոյի տաղանդի հետ
«Ռեալ Մադրիդը» լրջորեն հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռամոն Ալվարեսը, «արքայական» ակումբը պայմանագիր է համաձայնեցրել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` մոնեգասկյան ակումբն իր ֆուտբոլիստի վաճառքի դիմաց ցանկանում է նվազագույնը վաստակել 50 մլն եվրո, որին հետագայում պետք է ավելանա ևս 15 մլն եվրո։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործարքի իրականացումը կախված է նաև «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագայից։
Հայտնի է, որ մադրիդյան ակումբը լրջորեն հետաքրքրված է նաև Հալանդի ծառայություններով, սակայն եթե «Ռեալին» չհաջողվի գնել նորվեգացի հարձակվողին, ապա վստահաբար Չաումենին կհամալրի «սերուցքայինների» շարքերը։
Հավելենք, որ Օրելյեն Չաումենին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Մոնակոյի» կազմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մոնակո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Օրելյեն Չաումենի