Գարի Նեվիլը Վալենսիայում աշխատելու ժամանակահատվածի մասին. Դա խենթություն էր
«Վալենսիայի» նախկին գխավոր մարզիչ Գարի Նեվիլը պատմել է իսպանական ակումբում աշխատած ժամանակահատվածի մասին:
«Ես անգլիացի էի, ով չգիտեր քաղաքը, լեզուն և ակումբի շատ ֆուտբոլիստների: Իմ մարզչական շտաբում կային մարդիկ, ովքեր հայտնվել էին նույն իրավիճակում: Այդ ամենի մեջ իմաստ չկար:
Ես պատրաստ չէի: Ամեն առավոտ ֆուտբոլի մասին մտքերով չէի արթնանում: Ես այլ բաների մասին էի մտածում: Ես աշխատում էի թերթում և այլ գործեր ունեի Մանչեսթերում:
Դա խենթություն էր: Ես երբեք չպետք է համաձայնվեի:»,- Նեվիլի խոսքերն է մեջբերում Marca-ն: