Անգլիայի գավաթ. Սաութհեմպտոնը շարունակում է հիացնել` պայքարից դուրս թողնելով Վեսթ Հեմին🎥
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Սաութհեմպտոնը» «Սեյնթ Մերի» մերզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի»։
Առաջ ընկնելով` նշենք, որ հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «սրբերը» հաղթեցին 3:1 հաշվով։
Ռալֆ Հազնհյութլի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոմեն Պերոն, Ջեյմս Վորդ-Պրոուսն ու Արմանդո Բրոյան, իսկ «Վեսթ Հեմի» միակ գոլը խփեց Մայքլ Անտոնիոն։
Նշենք, որ «Սաութհեմպտոնը» վերջին 7 խաղերում անպարտելի է` այդ ընթացքում տոնելով 5 հաղթանամ։
Այսպիսով, «սրբերը» նվաճեցին Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Արմանդո Բրոյա, Ջեյմս Վորդ-Պրոուս, Ռալֆ Հազնհյութլ, Ռոմեն Պերո, Սաութհեմփթոն, Վեսթ Հեմ