Սարին հնարավոր է լքի Չելսին
Sport Mediaset-ը հայտնում է, որ ըստ ամենայնի՝ Մաուրիցիո Սարին լքելու է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Պարբերականը նշում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է պաշտոնանկ անել իտալացուն:
Այդ պարագայում թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու է Սարիի օգնական Ջանֆրանկո Ձոլան:
Հիշեցնենք, որ «Չելսին» 0:6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», ինչից հետո մասնագետի հեռանալու խոսակցությունները շատացել են:
Խոսելով իր ապագայի մասին՝ Սարիին ասել էր. «Ես չգիտեմ… ոչինչ չգիտեմ: Ամեն ինչ որոշելու է ակումբը»: