Ինտերի կիսապաշտպանը շուտով կփոխի ակումբային գրանցումը
«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարիերան կշարունակի «Սամպդորիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ջենովան ներկայացնող ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի 26-ամյա կիսապաշտպանին։
Հայտնի չէ` արդյո՞ք վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Սամպդորիան» ունենալու է Սենսիի տրանսֆերային իրավունքներն ամբողջությամբ գնելու իրավունք, թե` ոչ։
Ռոմանոն գրում է նաև, որ կողմերը հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքն ավարտին կհասցնեն անցնող շաբաթվա ընթացքում։
Հավելենք, որ Ստեֆանո Սենսին «Ինտերի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին և մինչ այժմ «ներաձուրիների» կազմում անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Սամպդորիա, Ստեֆանո Սենսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո