Մանչեսթեր Սիթին ջախջախեց Չելսիին. Ագուերոն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»: «Քաղաքայինները» մրցակցի դարպասն ուղարկեցին 6 անպատասխան գնդակ:
Հեթ-տրիկ է ձևակերպել Ագուերոն՝ աչքի ընկնելով 13-րդ, 19-րդ 56-րդ րոպեներին. վերջինը 11 մետրանոցից: Դուբլ է ձևակերպել Ռահիմ Սթերլինգը՝ գոլ խփելով հանդիպման մեկնարկից 4 րոպե անց և խաղավարտից 10 րոպե առաջ: Մեկ անգամ էլ աչքի է ընկել Իլկայ Գյունդողանը:
Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 65 միավորով հավասարվում է «Լիվերպուլին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: