Զիդանը կրկին ցանկանում է Պոգբային տեսնել Ռեալում
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասով չի փոխվել:
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացի մասնագետը, չնայած այն բանին, որ ավելի հեշտ է իրականացնել Կրիստիան Էրիկսենի կամ Դոնի վան դե Բեկի տրանսֆերը, պնդում է, որ ակումբի ղեկավարությունը ամեն գնով ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա կիսապաշտպանին: Անգլիական ակումբը Պոգբայի համար պահանջում է 200 մլն եվրո:
Նշվում է, որ «Ռեալի» գործողությունները տրանսֆերային շուկայում այսուհետ կախված կլինեն այն բանից, թե արդյոք կհաջողվի նոր ֆուտբոլիստ ձեռք բերել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Պոգբան մտադիր չէ ՄՅՈւ-ին ստիպել իրականացնել իր տրանսֆերը: