Մայքլ Կարիկը 15 տարի անց հեռացավ Մանչեսթեր Յունայթեդից
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Հանդիպումից հետո «կարմիր սատանաները» պաշտոնապես հայտարարեցին, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Մայքլ Կարիկը հեռացել է ակումբից։
Անգլիացի մասնագետին մանկունյական ակումբի ղեկին կփոխարինի Ռալֆ Ռանգնիկը, ով «Յունյաթեդի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Այսպիսով, Մայքլ Կարիկը 15 տարի անց հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Նախկին կիսապաշտպանը, որպես ֆուտբոլիստ, 2006-2018 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 464 հանդիպում` դառնալով 24 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թ. սկսած` Կարիկն ընդգրկված էր հարազատ ակումբի մարզաչական շտաբում և աշխատել է Ժոզե Մոուրինիոյի, ապա նաև Օլե-Գունար Սուլշերի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մայքլ Կարիկ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ