Տոտենհեմը կարող է վաճառել Էրիկսենին 50 մլն ֆունտով
«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է հեռանալ ակումբից:
Լոնդոնցիները չեն ցանկանում հրաժեշտ տալ 27-ամյա դանիացուն, սակայն վերջինս մեկ տարուց կդառնա ազատ գործակալ:
Էրիկսենը մտադիր է տեղափոխվել «Ռեալ», «Բարսելոնա» կամ «Յուվենտուս»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Տոտենհեմն» իր հերթին պատրաստ է կիսպաշտպանին վաճառել առնվազն 50 մլն ֆունտով:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, բացի «Ռեալից» և «Յուվենտուսից» Էրիկսենին ցանկանում է ձեռք բերել նաև «Աթլետիկոն»: