Սուլշերը Սանչեսի մասին. Մենք բանակցում ենք որոշ ակումբների հետ

Սուլշերը Սանչեսի մասին. Մենք բանակցում ենք որոշ ակումբների հետ

23/08/2019 - 18:57

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ մանկունյանցիները բանակցություններ են վարում թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար:

«Մենք դեռևս բանակցություններ ենք վարում որոշ ակումբների հետ: Բայց նա մասնակցում էր ընկերական հանդիպմանը («Շեֆիլդ Յունայթեդի» հետ) և վատ չէր հանդես գալիս: Ինչպես ես արդեն ասել եմ, նա լավ է աշխատում:

Սեպտեմբերին մենք կտեսնենք, թե ինչ կլինի:»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023