Գիգսը Մարսիալի մասին. Սուլշերի փոխարեն ես շատ գոհ կլինեի
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի մասին:
«Ես Աշխատել եմ նրա հետ, և նա ընդունակ է գոլեր խփել: Նա ուժեղ է, կարող է գնդակ պահել՝ ճիշտ խաղալով կենտրոնական հարձակվողի դիրքում: Կարծում եմ, որ նրանից շատ բան կարելի է սպասել:
Նա պետք է աշխատի 90 րոպե: Սուլշերի փոխարեն ես շատ գոհ կլինեի նրա խաղից:
Ինչ վերաբերվում է նրա խաղին «Վուլվերհեմփթոնի» դեմ, դա գերազանց գոլ էր: Քիչ խաղացողներ են դրան ընդունակ:»,- Գիգսի խոսքերն է մեջբերում ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆրանսիացին ԱՊԼ-ի 2 տուրում խփել է 2 գոլ: