Չելսիին հաջողվել է հասնել ռեկորդային եկամուտի
Մեկ ամիս առաջ «Չելսիի» ղեկավարությունը ներկայացրեց ակումբի՝ անցյալ տարվա ֆինանսական հաշվետվությունը, որտեղ նշված էր ակումբի համար
ռեկորդային՝ 443 միլիոն ֆունտ եկամուտ։
Ակումբի խորհրդի նախագահ Բրյուս Բակի խոսքերով «Չելսիին» հաջողվել է ստեղծել «Ապահով կոմերցիոն սխեմա, որը թիմի դաշտում հաջողությունների հասնելու հիմքն է դարձել»։
Հիշեցնենք, որ թիմը 2017-18թթ ԱՊԼ-ում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, անցավ Եվրոպա լիգա, հաղթեց Անգլիայի Գավաթը, ամռանը հրաժեշտ տվեց Կոնտեին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց Մաուրիսիո Սարիին։
Ստորև ներկայացնում ենք Swiss Ramble-ի կողմից ներկայացրած ազատ հաշվապահական հաշվետվության մի մասը, որտեղ երևում է ակումբի ռեկորդային 22,7% – 443 մլն ֆունտ եկամուտի աճը մյուս տարիների համեմատ։