Վեսթ Հեմը շոկի ենթարկեց Լիվերպուլին` Կլոպի թիմին հասցնելով առաջին պարտությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
«Մրճահարները» հիանալի հանդիպում անցկացրին` հաղթելով 3:2 հաշվով։
«Վեսթ Հեմի» կազմից աչքի ընկան Պաբլո Ֆորնալսն ու Կուրթ Զուման, իսկ Ալիսոն Բեկերը գրավեց սեփական դարպասը։
«Լիվերպուլի» գոլերն էլ խփեցին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու Դիվոկ Օրիգին։
Այս հաղթանակից հետո «Վեսթ Հեմը» վաստակեց 23 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
«Լիվերպուլն» իր ակտիվում նույնպես ունի 23 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նահանջեց 4-րդ տեղ։
Հավելենք, որ Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում կրեց առաջին պարտությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիսոն Բեկեր, ԱՊԼ, Դևիդ Մոյես, Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, Կուրտ-Զումա, Յուրգեն-Կլոպ, Պաբլո Ֆորնալս, Վեսթ Հեմ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ