Նյուքասլ – Տոտենհեմ հանդիպումն ընդհատվել էր երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ մրցում է «Տոտեմհեմի» դեմ։
Հանդիպման 40-րդ րոպեին արտառոց դեպք է գրանցվել, ինչի հետևանքով այն դադարեցվել էր տևական ժամանակով։
Բանն այն է, որ «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, նկատելով, որ «Սեյնթ Ջեյմս-Պարկ» մարզադաշտում ներկա երկրպագուներից մեկի առողջական վիճակը վատացել է և այդ մասին անմիջապես տեղյակ է պահել Անդրե Մարիներին։
Մարիների կարգադրությամբ էլ տվյալ երկրպագուի մոտ են գնացել մարզադաշտի բուժաշխատողները։
«Խցանների» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերի հորդորով դեպքի վայր են մեկնել նաև լոնդոնյան ակումբի բժիկները, որոնց մոտ եղել է անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում նաև` դեֆիբիլիատոր։
Մրցավարը, հասկանալով, որ այդ գործընթացն երկար է տևելու, տևական ժամանակով հանդիպումը դադարեցրեց, ինչից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները ուղևորվեցին դեպի հանդերձարան։
Հանդիպումը կանգնած է եղել մոտ 20 րոպե, սակայն, այժմ արդեն այն շարունակվում է և առաջին խաղակեսից հետո «Տոտենհեմը» հաղթում է 3:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Մարիներ, ԱՊԼ, Էրիկ Դայեր, Նյուքասլ, Սերխիո Ռեգիլոն, Տոտենհեմ