Բոլոնիան շոկի ենթարկեց Լացիոյին` ջախջախելով «արծիվներին»🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Բոլոնիան» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Բոլոնիան» հաղթեց 3:0 հաշվով։
Սինիշա Միխայիլովիչի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մուսա Բարոուն, Արթուր Տեատն ու Արոն Հիկին։
«Բոլոնիան» այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։
«Արծիվները» իրենց ակտիվում նույնպես ունեն 11 միավոր, սակայն լրացուցիչ միավորներով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Արթուր Տեատ, Արոն Հիկի, Բոլոնիա, Լացիո, Մաուրիցիո Սարի, Մուսա Բարոու, Սինիշա Միխայիլովիչ