Հաստատվել են ՊՍԺ – Սիթի և Յուվենտուս – Չելսի հանդիպումների մրցավարական անձնակազմերը
Սեպտեմբերի 28-29-ին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, A խմբի ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները` Կառլոս Դել Սերո Գրանդեի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Պաու Սեբրիանն ու Ռոբերտո Ալոնսոն։
Հանդիպման չորրորդ պաշտոնյա է նշանակվել Խուան Մարտինես Մունուերան, իսկ VAR համակարգի պատասխանատուներ` Սանտիագո Խայմե Լատրեն և Քրիստիան Դինգերտը (Գերմանիա)։
H խմբում կայանալիք «Յուվենտուս» – «Չելսի» համդիպումը նույնպես կսպասարկեն իսպանացիները` Խեսուս Խիլ Մասանոյի գլխավորությամբ։ Նրան եզրերում կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադո Ռոդրիգեսը։
Այդ հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Խոսե Լուիս Մունուերան, իսկ VAR համակարգի պատասխանատուները` Խուան Մարտինես Մունուերան և Պոլ վան Բուկելը (Հոլանդիա)։
Հավելենք, որ ՊՍԺ – «Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին, իսկ «Յովենտուս» – «Չելսի» հանդիպումը` ամսի 29-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խեսուս Խիլ Մանսանո, Կառլոս Դել Սեռո Գրանդե, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ