Յուրգեն Կլոպը բացառել է Բեյլի տրանսֆերը

Յուրգեն Կլոպը բացառել է Բեյլի տրանսֆերը

25/07/2019 - 14:14

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակնարկել է, որ չի պատրաստվում ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

«Բեյլը «Ռեալի» խաղացող է և եթե նա գնա, ապա դա կլինի շատ թանկարժեք տրանսֆեր, նրա աշխատավարձը շատ բարձր է:

Նա հիանալի խաղացող է և ինձ շատ է դուր գալիս: Բայց այստեղ այլ իրավիճակ է: Պետք է ստեղծել թիմ: Իսկ թիմը լավագույն անհատների հավաքածու չէ, նրանք պետք է միասին աշխատեն:»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023