«Նարնջագույնները» ճախրում էին. Հոլանդիան քարը քարի վրա չթողեց Թուրքիային🎥
Աշխարհի 2022 առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեղ Թուրքիայի ընտրանու դեմ։
«Նարնջագույնները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին ու մրցակցին ջախջախեցին 6:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Մեմֆիս Դեպայը, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ և մեկ գոլային փոխանցում։ Լուի Վան Գալի սաներից մեկական անգամ էլ աչքի ընկան Դևի Կլասենն, Գուս Թիլը և Դոնիել Մալենը։
Թուրքերի միակ գոլն էլ խփեց Չենգիզ Ունդերը։
Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Նորվեգիա 5:1 Ջիբրալթար
Չեռնոգորիա 0:0 Լատվիա
G խումբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Հոլանդիա – 13 միավոր
- Նորվեգիա – 13 միավոր
- Թուրքիա – 11 միավոր
- Չեռնոգորիա – 8 միավոր
- Լատվիա – 5 միավեր
- Ջիբրալթար – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գուս Թիլ, Դեվի Կլասեն, Դոնիել Մալեն, Թուրքիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մեմֆիս Դեպայ, Չենգիզ Ունդեր