Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Հյ. Մակեդոնիայի դեմ խաղում` ըստ Interfootball-ի հետևորդների
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։
Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, ով ստացել է ձայների 53%-ը։
Մխիթարյանին հաջորդել են Սոլոմոն Իմե Ուդոն (15%) և Անդրե Չալըշըրը (10%)։
Առաջարկված մյուս ֆուտբոլիստները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.
4. Տարոն Ոսկանյան – 6%
5. Սարգիս Ադամյան – 5%
6. Հովհաննես Համբարձումյան – 4%
7. Դավիթ Յուրչենկո – 3%
8-9. Կամո Հովհաննիսյան – 2%
8-9. Էրիկ Վարդանյան – 2%
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Telegram, Անդրե Չալըշըր, Դավիթ Յուրչենկո, Էրիկ Վարդանյան, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, Հովհաննես-Համբարձումյան, Սալումոն Իմե Ուդո, Սարգիս-Ադամյան, Տարոն Ոսկանյան