Դավիդ Դե Խեայի կրկնակի ֆանտաստիկ սեյվը Վուլվզի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
«Կարմիր սատանաները», Մեյսոն Գրինվուդի 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, դժվար պայքարում հաղթեցին 1:0 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Դավիդ Դե Խեան, ով դարձավ 6 սեյվի հեղինակ։
Հատկապես ֆանտաստիկ է ստացվել նրա կրկնակի սեյվը «Վուլվզի» կենտրոնական պաշտպան Ռոմեն Սեսի հարվածներից հետո, ով 68-րդ րոպեին մեկ դրվագում մոտ տարածությունից երկու անգամ հարվածեց, սակայն իսպանացի դարպասապահն անձնուրաց գործեց և փրկեց իր թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դավիդ-դե-Խեա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, Ռոմեն Սես, Վուլվերհեմփթոն