Ռոնալդուն Ալեգրիին ասել է, թե որտեղ է շարունակելու իր մրցելույթները
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին.
«Ռոնալդուն չխաղաց հինգշաբթի օրը (խմբ.` օգոստոսի 19-ին «Յուվեն» ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների թիմին), քանի որ մենք ծանր մարզումներ էինք ունեցել, և ես նրան հանգիստ տվեցի։
Ռոնալդուն հավելյալ ուժ է մեզ համար, ով երաշխավորում է մեծ քանակի գոլեր մրցաշրջանի ընթացքում։ Նա երբեք չի ասել, թե ցանկանում է հեռանալ ակումբից։ Ռոնալդուն ինձ ասել է, որ մնալու է «Յուվենտուսում»»,- նշել է 54-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշենցնեք, որ անցնող օրերին համաշխարհային ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից»։ Նրա անունը կապում էին «Ռեալի», ՊՍԺ-ի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթի» հետ։
Այդ ամենը ստիպեց պորտուգալացի ֆուտբոլիստին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, ինչի միջոցով հաստատեց, որ կոնկրետ «Ռեալի» հետ նրա պատմությունն ավարտվել է, սակայն մյուս ակումբների վերաբերյալ խոսք չի եղել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ