Կադիսը կրկին ոչ-ոքի խաղաց. Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը🎥
Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։
Հանդիպման հաշիվն արդեն 11-րդ րոպեին բացեցին «Կադիսի» ֆուտբոլիստները. 11-մետրանոցից աչքի ընկավ վետերան հարձակվող Ալվարո Նեգրեդոն։
Սևիլիան ներկայացնող ակումբի պատասխանը չուշացավ, քանի որ 22-րդ րոպեին Խուանմին խփեց պատասխան գնդակը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում, չնայած «Բետիսի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, խաղի հաշիվն այլևս չփոխվեց։
Այսպիսով, «Բետիսն» ու «Կադիսը» բաժանվեցին խաղաղությամբ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Թե՛ «Կադիսը» և թե՛ «Բետիսը» մեկնարկային երկու խաղերում էլ գրանցել են ոչ-ոքի արդյունք և վաստակած 2 միավորով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։
Հավելենք, որ «Կադիսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վարազդատ Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Նեգրեդո, Բետիս, Լա-լիգա, Խուանմի, Կադիս, Վարազդատ Հարոյան