Խոսեպ Գվարդիոլա. Ես չեմ քննարկել Սանեի հարցը Բավարիայի ներկայացուցիչների հետ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Լերոյ Սանեյի հնարավոր տրանսֆերը «Բավարիա»:
«Արդեն երկար ժամանկ է, ինչ խոսում են Սանեով «Բավարիայի» հետաքրքրվածության մասին, բայց Լերոյը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է և հուսով եմ, որ նա մեզ հետ դեռ երկար տարիներ կմնա: Ես չեմ քննարկել այս հարցը «Բավարիայի» ներկայացուցիչների հետ:»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում As-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ման Սիթին» մերժել է գերմանացիների կողմից արված 80 մլն եվրո առաջարկը և պատրաստ է վաճառել Սանեին առնվազն 100 մլն եվրոյով: