ESPN. Պերեսը Զիդանին ասել է, որ Պոգբային ձեռք բերելը շատ դժվար կլինի

ESPN. Պերեսը Զիդանին ասել է, որ Պոգբային ձեռք բերելը շատ դժվար կլինի

18/07/2019 - 17:35

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը «Ռեալ» կարող է չկայանալ:

Ինչպես հայտնում է ESPN-ը, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ասել է, որ 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանին այս ամռանը ձեռք բերելը շատ դժվար կլինի:

Չորեքշաբթի երեկոյան Մոնրեալում գտնվող «Ռեալի» բազայում կայացած խորհրդի նիստի ժամանակ Զիդանը խնդրել է Պերեսին և ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին ևս մեկ անգամ փորձել իրականացնել Պոգբայի տրանսֆերը:

Մարզչին պատասխանել են, որ նոր խաղացողների վրա 300 մլն եվրոյից ավել ծախսված գումարի պատճառով ներկա պահին մեծ գործարք իրականացնելն անհնար է:

«Ռեալի» ֆինանսական վիճակը կարող էր բարելավվել Գարեթ Բեյլին վաճառելու դեպքում: Սակայն ուելսցին մտադիր է մնալ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023