Աթլետիկոն Տրիպյեի համար 24 մլն եվրո կվճարի
«Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեն իր կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ակումբները համաձայնեցրել են 28-ամյա պաշտպանի տրանսֆերը 24 մլն եվրոյով:
Մադրիդյան ակումբը փորձել է գործարքին միացնել կիսապաշտպան Անխել Կորեային, սակայն «շնաձկների» ղեկավարությունը մերժել է այդ տարբերակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպյեն մեկնել է Մադրիդ, որպեսզի բուժզննություն անցնի գործարքն իրականացնելու համար: