Մորիսոն . «Մի շարք խաղացողներ բացակայում էին երկրորդ աշխատանքի պատճառով»
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսին» և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Կոննաս-Կի Նոմադսի» գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը.
«Խաղն ընթանում էր մեր սցենարով, թեև գիտեինք, որ լավ թիմի դեմ ենք դիմակայում։ Մենք պահում էինք հաշիվը, ինչը լավ էր ստացվում մինչև «Ալաշկերտի» հինգերորդ փոփոխությունը։ Բոլոր փոփոխություններն էլ բարելավեցին խաղը, իսկ մենք չունեինք այդ հնարավորությունը։
Մեր մի շարք ֆուտբոլիսնտներ բացակայում էինք երկրորդ աշխատանքի պատճառով։ Բոլոր խացացողներն էլ, բացի ֆուտբոլից, այլ աշխատանք ունեն»,- նշել է 50-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Armsport.am-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Էնդի Մորիսոն, Կոննաս-Կի Նոմադս