Շոուն խփել է Եվրոների եզրափակիչների պատմության ամենաարագ գոլը
Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցում է Իտալիայի դեմ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «երեք առյուծներն» արդեն 2-րդ րոպեին Լյուկ Շոուի խփած գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ։
Պարզվում է` 25-ամյա եզրային պաշտպանը պատմական գոլ է խփել։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJoe, Լյուկ Շոուն խփել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների պատմության ամենաարագ գոլը։
Աղբյուրի փոխանցմամբ` գոլը գրանցվել է 1:57-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անգլիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Լյուկ Շոու