Պիկե. Ռամոսը պետք է հեռացվեր խաղադաշտից
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեալի» հետ (1:1) հանդիպման մրցավարությանը.
«Լաոսը սարսափելի չափանիշներ ունի. մենք ստիպված էինք «հարմարվել» նրան խաղի ընթացքում:
Սերխիո Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար և հեռացվեր խաղադաշտից: Ի՞նչ կարող ենք անել…»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի ավագը դեղին քարտ է ստացել: