Հայտնի է դարձել Բենզեմայի վնասվածքի լրջությունը
Ֆրանսիայի հավաքականը՝ Կարիմ Բենզեմայի հետ, հունիսի 8-ին սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Բուլղարիայի ընտրանու դեմ` հաղթելով վերջինիս 4:0 հաշվով։
Այդ հանդիպումը «եռագույնների» կամզում մեկնարկային րոպեներից սկսեց նաև Կարիմ Բենզեման, ով հավաքական վերադառնալուց հետո երկրորդ հանդիպումն էր անցկացնում, սակայն 33-ամյա հարձակվողը 41-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Բենզեման խուսափել է ծանր վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Եվրո-2020-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիացի հարձակվողն առաջիկա օրերին հավաքականի կազմում կվերսկսի մարզումները և կշարունակի նախապատրաստվել տարվա գլխավոր ստուգատեսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուլղարիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, ընկերական-հանդիպումներ, Կարիմ-Բենզեմա, Ֆրանսիայի հավաքական