Յուվեն պայմանագիր է համաձայնեցրել Սասուոլոյի առաջատարներից մեկի հետ
«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «բյանկոներիները» անձնական պայմանագիր են համաձայնեցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ Լոկատելին նոր ակումբում տարեկան կվաստակի 3 մլն եվրո աշխատավարձ։
Նշվում է, որ այժմ թուրինյան ակումբը խաղացողի տրանաֆերի հարցում բանակցում է «Սասուոլոյի» հետ։ Վերջինս իր ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է վաստակել նվազագույնը 40 մլն եվրո, սակայն «ծեր սենյորան» փորձում է սակարկել։
Հիշեցնենք, որ Լոկատելին 2018 թվականից հանդես է գալիս «Սասուոլոյի» կազմում, որի մարզաշապիկով մինչև այս պահն անցկացրել է 99 հանդիպում` դառնալով 7 գոլի 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանուել Լոկատելլի, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Սասուոլո, Տրաբզոնսպոր