Պաշտոնական․ Պիռլոն հեռացվեց Յուվենտուսի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ 42-ամյա մասնագետը թուրինյան ակումբի ղեկը ստանձնել էր 2020 թ․ օգոստոսին։ «Յուվենտուսը» Պիռլոյի գլխավորությամբ նվաճեց երկու տիտղոս՝ մեկական անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
Չնայած նվաճած տիտղոսներին՝ կարելի է ասել, որ «բյանկոներիները» ձախողեցին մրցաշրջանը, քանի որ Ա սերիայի շրջանակում առաջնությունն ավարտեցին ընդամենը 4-րդ հորիզոնականում և ընդհատեցին իրենց չեմպիոնական շարքը, որը բաղկացած էր 9 անընդմեջ չեմպիոնական տիտղոսից, իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակում պայքարը լքեցին 1/8 եզրափակչից՝ երկու խաղերի արդյունքում զիջելով «Պորտուին»։
Արդեն հայտնի է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեա Պիռլոյին կփոխարինի Մասիմիլիանո Ալեգրին, ով 2014-2019 թթ․ արդեն մարզել է թուրինյան ակումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Պիռլո, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս