Ռոնալդուն ու Մեսսին այս տարի դուրս են մնում ոսկե խաղակոշիկի համար պայքարից
Եվրոպական առաջնությունների հանգուցալուծմանը զուգահեռ սովորաբար թեժանում է նաև ոսկե խաղակոշիկի համար պայքարը։ Այս մրցաշրջանում, սակայն, թվում է ամեն ինչ պարզ էր բավական վաղուց․ Մյունխենի Բավարիայի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հասցրել էր 35 գնդակ հեղինակել մինչև վնասվածք ստանալը, իսկ դա հեռավոր 25-րդ տուրում էր (այժմ արդեն վնասվածքից վերադարձել է և նույնիսկ հասցրել 1 խաղում 1 գնդակի հեղինակ դառնալ)։
Այս ամբողջ ընթացքում մերօրյա ֆուտբոլային հսկաները բոլոր ճիգերը գործադրում էին լեհ հարձակվողին հասնելու համար, բայց՝ իզուր։
Իսպանիայում ռմբարկուների ցուցակը գլխավորում է Լեո Մեսսին, ով դարձել է 28 գնդակի հեղինակ՝ 32 հանդիպումներում։
Իտալիայում Լեոյի հավերժական մրցակից Ռոնալդուն հեղինակել է 27 գոլ՝ 30 խաղում։
Մեսսին ու Ռոնալդուն դեռ 4 հանդիպում ունեն անցկացնելու և հասնելու/շրջանցելու Լևանդովսկուն, ով ակտիվում ունի ընդամենը 3 խաղ առավելությունը մեծացնելու համար։
Եվրոպական առաջատար հնգյակում հաջորդը Մբապեն է՝ ՊՍԺ-ից՝ 25 գնդակով, ով դժվար թե կարողանա միջամտել ռմբարկուների պայքարին վնասվածքի պատճառով։
# Բավարիա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Մեսսի, Յուվենտուս, Ոսկե-խաղակոշիկ