Ռաֆայել Նազարյանն աշխատանքի է անցել Բանանցում
«Բանանցը» տեղեկացնում է, որ ակումբը պայմանգիր է ստորագրել բազմափորձ մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ:
Այսուհետ Ռաֆայել Նազարյանը կզբաղեցնի «Բանանց» ՖԱ-ի ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը։
Մինչ այս Նազարյանը աշխատել է Հայաստանի Մ21 հավաքականում, «Փյունիկում», Կոստանայի «Տոբոլում», Նազարյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արցախը»։
Ակումբը հաջողություն է մաղթում Ռաֆայել Նազարյանին և ցանկանում նորանոր հաջողություններ։