Մեսսին անձամբ կորոշի մասնակցել Էլ Կլասիկոյին, թե ոչ
Լիոնել Մեսսիի մասնակցությունը Էլ Կլասիկոյին դեռևս հարցականի տակ է: Արգենտինացին վնասվածք էր ստացել «Վալենսիայի» հետ խաղում, բայց կարողացել էր ավարտել հանդիպումը:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ արգենտինացին անձամբ է որոշելու մասնակցել «Ռեալի» հետ Էլ Կլասիկոյին, թե ոչ:
Երեկ՝ փետրվարի 4-ին Մեսսին չէր մարզվել ընդհանուր խմբի հետ: Այսօր կատալոնական թիմի ավագը մարզվել է ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոն կայանալու է վաղը՝ փետրվարի 6-ին. մեկնարկը կեսգիշերին՝ 00:00-ին: