Գրանադան չդիմացավ․ Յունայթեդը լուրջ առավելություն ստացավ պատասխան խաղից առաջ🎥
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հադնիպման շրջանակում «Գրանադան» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Այս հանդիպման մեկնարկը նշանավորվեց այն իրադարձությամբ, որ 6-րդ րոպեին մարզադաշտ ներխուժեց մերկ տղամարդ, ինչի պատճառով խաղը մի քանի րոպեով դադարեցվել էր։
Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա մանկունյական ակումբն առաջին խաղակեսում իր կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ բացեց խաղի հաշիվը․ 31-րդ րոպեին Վիկտոր Լինդելյոֆի խորքից կատարած փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը հայտնվեց հարվածային դիրքում և գրավեց Ռուի Սիլվայի պաշտպանած դարպասը։
Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում անդալուսական ակումբը փորձեց ինչ-որ կերպ բելեկ խաղի ընթացքը, սակայն ոչ մի կերպ չստացվեց։
Դեռ ավելին՝ 90-րդ րոպեին «կարմիր սատանաները» վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ՝ պատասխան խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարկի տակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Ֆերնանդեշ, Գրանադա, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Օլե-Գունար-Սուլշեր