Բենզեմային 5 տարվա ազատազրկում է սպառնում
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կկանգնի դատարանի առջև՝ Ֆրանսիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Մաթյո Վալբուենային շանտաժ անելու գործով։
Դատական լսումները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 20-22-ը Վերսալում։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, եթե Բենզեմայի մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև ֆրանսիացի հարձակվողը ստիպված կլինի վճարել 75 հազար եվրո տուգանք։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման կասկածվում է Մաթյո Վալբուենային ինտիմ բնույթի ձայնագրությամբ շանտաժի ենթարկելու համար։ Այդ բացահայտումից հետո երկու ֆուտբոլիստներն էլ 2016 թվականից հեռացված են Ֆրանսիայի հավաքականից։
Հավելենք, որ Մաթյո Վալբուենան ներկա պահին հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Մաթյո Վալբուենա, Ռեալ Մադրիդ, Օլիմպիակոս, Ֆրանսիայի հավաքական