Բարսելոնան և Ալբան համաձայնության են գալիս
«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները թիմի պաշտպան Ժորդի Ալբայի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի անհրաժեշտ կետերը հստակեցված են, բացի ֆինանսական մասից: Պարբերականը հայտնում է, որ այդ մասով կողմերը հայտարարի են գալու առաջիկա օրերին:
Հարկ է նշել, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը. այդ տարի Ալբան դառնալու է 35 տարեկան:
Հիշեցնենք, որ Ալբան «կապտանռնագույն» է 2012 թվականից: