Ինտեր – Սասուոլո հանդիպման կայացումը վտանգի տակ է
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերի» պաշտոնական կայքից, թիմում ի հայտ է եկել կորոնավիրուսով վարակվածության ևս երկու նոր դեպք։
Կորոնավիրուսային թեստը դրական արդյունք է ցույց տվել պաշտպան Ստեֆանո դե Վրեյի և կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյի մոտ։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են տանը։
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը դադարեցրել է բոլոր տեսակի աշխատանքները և մարզումները մինչև մարտի 21-ը ներառյալ։
Միլան քաղաքի առողջապահության գործակալությունը արգելել է «ներաձուրիներին» մասնակցել Ա սերիայի 28-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպմանը, ինչպես նաև «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստներին արգելվել է իրենց ազգային հավաքականների կազմում մասնակցել մարտի վերջին կայանալիք հանդիպումներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբի կազմում կորոկավիրուս էր հայտնաբերվել նաև դարպասապահ Սամիր Հանդանովիչի և պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոյի մոտ։ Այսպիսով, ներկա պահին «Ինտերում» կորոնավիրուսով վարակված 4 ֆուտբոլիստ կա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Դանիլո ԴԱմբրոզիո, Ինտեր, Մաթիաս Վեսինո, Սամիր Հանդանովիչ, Սասուոլո, Ստեֆան դե Վրեյ